Կայացել է Տաթև համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի բնակիչներ ԿամոՌազմիկի Մարտիրոսյանին,Սիլվարդ ՍեյրանիՄկրտչյանին, Ռազմիկ Կամոյի Մարտիրոսյանին, Դավիթ Կամոյի Մարտիրոսյանին և Մերուժան Կամոյի Մարտիրոսյանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 65-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ևպաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 65-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 67–Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 68-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին։
7. Տաթև համայնքի Տաթև բնակավայրում փողոց անվանակոչելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին Հալիձոր բնակավայրում գտնվող 09-054-0013-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը Տաթև համայնքիհամայնքային սեփականություն ճանաչելու և համայնքի կադաստրային քարտեզում սխալի ուղղում կատարելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին։
Բոլոր հարցերը քննարկվել են և կայացվել են համապատասխան որոշումներ։