ԿԱՅԱՑԱՎ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
2025 թվականի փետրվարի 25-ին Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու արտահերթ նիստը:
1․ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողերի նպատակային նշանակությունը փոխելու և Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու մասին․
2․ Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին.
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին․
4․ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։