Կայացավ Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը․տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երեկ կայացավ Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Օրակարգում ընդգրկված էր 10 հարց։

Նիստի առանցքային հարցերից էր Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզի իրավիճակը։ Հիմնանորոգման նպատակով մանկապարտեզը ժամանակավորապես դադարեցրել էր իր գործունեությունը։ Որպեսզի հարյուրավոր երեխաների նախադպրոցական կրթությունը բնականոն հունով շարունակվի, և հաշվի առնելով բազմաթիվ աշխատող ծնողների մտահոգությունները, համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ որոշվեց տարածք վարձակալել։

Այսպիսով, մանկապարտեզը ժամանակավորապես կգործի նոր տարածքում՝ մինչև հիմնական շենքի նորոգման աշխատանքների կազմակերպումը, ինչը թույլ կտա շարունակել կրթադաստիարակչական գործընթացը և լուծել ծնողներին հուզող խնդիրը։

Քննարկվեց նաև կադրային հարց. որոշվեց «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ում ավելացնել փականագործի նոր հաստիք՝ մեքենաների սպասարկման կարիքները հոգալու նպատակով։ Զեկուցող Նարեկ Մնացականյանը նշեց ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների ահռելի ծավալի մասին։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցներն են կառուցում համայնքի բոլոր բնակավայրերի ոռոգման ջրագծերը՝ սեփական ռեսուրսներով, ինչը լուրջ տնտեսում է համայնքի բյուջեի համար։

Նիստի ընթացքում մի շարք այլ կարևոր որոշումներ կայացվեցին։

Մասնավորապես, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրվեցին ֆիտնես ակումբ հիմնելու և Ֆրանսախոսների մշակութային կենտրոնի գործունեության համար։

Քննարկվեցին նաև կադաստրային քարտեզների ուղղման, ինչպես նաև քարջարդիչ կայանի և ասֆալտբետոնե գործարանի կառուցման հնարավորության հարցերը։

Լրացուցիչ քննարկված հարցերի թվում էր նաև անտառտնկման աշխատանքների հարցը. որոշվեց, որ Գորիսում և Ակներում գտնվող համայնքային հողերում նոր անտառներ կհիմնվեն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել