Ադրբեջանցիների հետ ինչպե՞ս ենք ապրել մինչև Արցախյան առաջին պատերազմը: Ահ ու դողով: Նրանց Նովրուզ բայրամի օրերին պարբերաբար հայեր էին կորչում: Ամենահնչեղ դեպքն էլ եղել է 1966 թվականին՝ հենց մեր գյուղում՝ Բերդաշենում, երբ այդ օրը մեր հայ երեխաներից մեկին մորթել էր ադրբեջանցի հարևանը՝ Էլշատը: Նրա կինը իր ամբողջ ոսկին տվել էր, որ ամուսնուն ազատի: Շատ մեծ բողոքներ եղան մեր բնակչության կողմից. իսկ ադրբեջանցիք նրան ամեն կերպ փորձում էին արդարացնել: Ի վերջո, մեր տղամարդիկ, տեսնելով, որ հնարավոր չէ այս հարցի արդարացի լուծումը, շուռ էին տվել ու վառել կալանավորներին տեղափոխող ոստիկանական ավտոմեքենան, որով տեղափոխում էին այդ հանցագործին: Դատեցին մեր երիտասարդներին: Մորթված երեխայի հորն էլ դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: Տուն վերադառնալուց հետո այդ մարդը աստիճանների վրա մահացավ. սիրտը չէր դիմացել. տուն էլ չմտավ…
Իրենց «նովրուզ բայրամներին» նրանք պարտադիր հայի արյուն պիտի տեսնեին: Եթե չկար, իրենց տոնը լիարժեք չէին համարում: Հայերն այդ օրերին անհետանում էին. քանի-քանի այդպիսի դեպքերի ենք ականատես եղել: Գիտեինք. այդ օրերին երեխաներին պետք է տանը պահեինք, դուրս չթողնեինք…Դժվար է եղել կողք կողքի ադրբեջանցու հետ ապրելը. պայթյունավտանգ: Մենք միշտ դա զգացել ենք, ու դա էր պատճառը, որ 1990-ականներին ոչինչ չխնայեցինք մեր հաղթանակի համար, ոչինչ… Ստեղծեցինք ազատ անկախ պետականություն, կռեցինք մեր ապրելու իրավունքը…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ Քաջիկ Հովսեփյանի ընտանեկան արխիվից