Խոնարհում հերոսածին մայրերին
Շինուհայրի երաժշտական դպրոցում կայացել է կանանց մեկամսյակին նվիրված միջոցառում-ցերեկույթ։
-«Կանայք մեր կյանքում ընդգծելի դեր ունեն, բայց այսօր, հատկապես, ուզում եմ առանձնացնել ձեզ, հերոսածին մայրեր..Ձեր կորստի ցավն անչափելի է, աննկարագրելի՝ բառերով, թող այսուհետ բոլոր գարունները ձեզ համար ծաղկաշատ բացվեն, արև լինի բոլոր մայրերի ճանապարհներին, թող երջանկությունը պարուրի մեր կանանց և վշտի արցունքներ չլինեն ձեր աչքերին»,-իր խոսքում նշել է համայնքի ղեկավար Ս. Լալայանը։
Համայնքի ղեկավարը ծաղիկներ և փոքրիկ նվերներ հանձնեց արցախյան պատերազմում զոհված տղաների մայրերին և Արցախից տեղահանված կանանց։
Միջոցառումն ամբողջացրին երաժշտական դպրոցի սաների կատարումները, ուսուցիչների պատրաստած երաժշտական համարները և Ն. Արզումանյանի գարնանաբույր մեջբերումները։
Ներկա էին նաև համայնքի դպրոցների տնօրեններ, նախադպրոցական հաստատությունների վարիչները, համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։