Խնձորեսկից «Ինֆորմատիկա»֊ի ուսուցչուհին կամավոր ատեստավորմանը ցուցաբերել է գերազանց արդյունք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի «Ինֆորմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և ոչ միայն հաղթահարել անցողիկ շեմը, այլև ցուցաբերել տոկոսային բարձր արդյունք:

Սիրելի՛ Անուշ Ավետիսյան,
Դպրոցի տնօրենության, մանկավարժական խորհրդի և ողջ կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ կամավոր ատեստավորումը հաջողությամբ անցնելու և բարձր ցուցանիշ սահմանելու առիթով:
Սա ոչ միայն Ձեր անձնական ձեռքբերումն է, այլև մեր դպրոցի հերթական հաղթանակը։

Ձեր համբերատար աշխատանքը, նվիրումը, պատասխանատվությունն ու սիրով կատարվող գործը միշտ էլ օրինակ են եղել թե՛ աշակերտների, թե՛ գործընկերների համար։ Դուք ապացուցեցիք, որ իրական ուսուցիչը չի բավարարվում իր ձեռքբերումներով, այլ մշտապես ձգտում է կատարելության։
Թող այս ձեռքբերումը նոր ներշնչանքի, առաջընթացի և մասնագիտական նոր հաջողությունների սկիզբ դառնա։
Շնորհավորում ենք և մաղթում, որ Ձեր ճանապարհը միշտ ուղեկցվի հավատով, ուժով ու նվաճումներով։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել