Մի բան պատմեմ, մի գուցե տարօրինակ թվա պատմությունը։
2 օր առաջ թոռանս պիտի ճանապարհեի տաքսով տուն։ Երբ իջա բակ, տեսա տաքսիստին, մի տեսակ անվստահություն առաջացավ մոտս։
Խնդրեցի տաքսիստին որ գնա, վճարեցի մոտեցման համար։
Ակամայից մի բան մտքովս անցավ։
Եթե լինի մեկը, ում շատ շատ եք սիրում, ինքը համոզված եք որ շատ լավ մարդ է, բայց ով չունենա վարորդական վկայական, վարելն էլ նորմալ գիտեք որ չգիտի ու հանգամանքների բերումով էնպես ստացվի, որ պիտի ինքը վարի մի մեքենա, որտեղ դու կամ քո հարազատներն են նստած լինելու, կվստահե՞ք էդ մարդուն։ Այսինքն կթույլատրե՞ք որ նա վարի էն մեքենան, որտեղ պիտի նստեք դուք կամ ձեր հարազատները։ Ինչքան էլ սիրեք իրեն, ինչքան էլ ինքը պնդի, որ խնդիր չկա, ես կարող եմ վարել։
Ուզում եմ հասկանալ, ո՞նց մի երկրի ղեկավարում վստահեցիք անփորձ մեկին։ Պարզ չէ՞ որ պիտի վարի տար երկիրը։
Ու իր թիմի մեջ էլ բոլորն անփորձ են, մեկը ուսուցիչ էր, դառավ ՊՆ նախարար, մեկը փողոցից, չգիտեմ ինչ… բա ինչպե՞ս կարելի էր երկիրը վստահել անփորձ մեկին, ում նույնիսկ շատ շատ եք սիրում։