Դիտումների քանակը` 97
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (Fonds Arménien de France) և «SOS Chrétiens d’Orient» ասոցիացիայի միջև համագործակցության շնորհիվ՝ Ներքին Խնձորեսկ, Տեղ և Խոտ գյուղերի չորս շահառուներ ստացել են մեծ տարողությամբ ինկուբատորներ։
Այս սարքավորումները, որոնք կարող են տեղավորել մինչև 1 000 հավի ձու կամ 2 500 լորի ձու, հնարավորություն կտան զարգացնել եկամտաբեր թռչնաբուծական գործունեություն և կամրապնդեն շահառու ընտանիքների ինքնաբավությունը։
Այս ծրագիրն իրականացվել է համաֆինանսավորման սկզբունքով, ինչը վկայում է իրենց իսկ շահառուների հանձնառության մասին՝ սեփական գործի հաջողության հարցում։
Աջակցելով կոնկրետ ու կայուն նախաձեռնություններին՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամն իր նպաստն է բերում սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացմանը։