Մեզ ամենալավը բնութագրում է «Խառը» բառը։ Երբ առօրյա խոսակցություններում մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքրվելիս հարցնում ենք թե ինչպե՞ս է դիմացինը,հաճախ պատասխանը լինում է՝ խառն եմ։ Ժամանակներ առաջ մի փիլիսոփա մարդ ասում էր.«Լեզուն կեցության տունն է»։ Բացելով այս դատողության չակերտները և տարածելով մեր իրականության վրա դուրս է թռչում հետևյալ իրողությունը։ Այն է՝ Ժողովրդի լեզվամտածողության մեջ է թաքնված իր ենթագիտակցական թերիները։ Սրա լավագույն օրինակը «Խառը» բառն է, որը մենք՝հայերս այդքան շատ ենք սիրում և կիրառում։
Մենք շաա՜տ խառն ենք…
Ո՛չ գիտենք թե ով ենք, ո՛չ նորմալ գիտենք թե ի՞նչ գաղափարով ենք ապրում, ո՛չ էլ գիտենք թե հանուն ինչի՞ ենք այդ գաղափարով ապրում։ Եթե իհարկե ապրում ենք, ո՛չ թէ իներցիայով ինչ-որ անհայտ,անհեռանկար հոսանքի վրա ընկած գնում…
Չգիտեմ… ահագին բարդ
ժամանակներ ենք ապրում…
Մեր թեթև ձեռքով Հայոց պետական Անկախությունը այսօր հայտնվել է անդունդի եզրին։ Կամ՝ կշարունակենք մնալ առօրյա հոգսերով խառը,անտարբեր, մեր Հայրենիքի նկատմամբ և նա վերջնականապես կընկնի անդունդը։
Կամ՝ ծնողահատուկ անձնազոհությամբ կգրկենք և գուրգուրանքով կփրկենք մեր մի Բուռ Հայրենիքը։ Եվ որ ամենակարևորն է՝ կօգնենք որ նա պահպանի իր պետական Անկախությունը։
______________
Խառը լինելու ժամանակ չկա…
Պե՛տք է ուշքի գանք,թե չէ հետո շաատ ուշ կլինի…