Գորիս համայնքի սիրելի հավատավո՛ր ժողովուրդ
Տեղեկացնում ենք, որ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպս. Հակոբյանի օրհնությամբ և «ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության հովանավորությամբ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում մեկնարկել են ներքին հարդարման աշխատանքներ, մասնավորապես՝ ներքին պատերի, թաղերի, թմբուկի և գմբեթի շաղախային շերտի հին ներկի մաքրման, վերաներկման աշխատանքներ։ Քանի որ հնարավոր չէ համատեղել եկեղեցու բնականոն գործունեությունը և ներքին հարդարման աշխատանքները, եկեղեցին ժամանակավորապես՝ մինչև աշխատանքների ավարտը, չի գործելու։
Գորիսում ծիսական բոլոր արարողությունները (Սուրբ Պատարագի, Ժամերգության, Սուրբ Մկրտության, Սուրբ Պսակի և այլն) պատշաճ մակարդակով կկատարվեն Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Սիրելի՛ հավատացյալներ, սիրով կսպասենք ձեզ Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։