Թուրքիայում սկսվել են Bayraktar Akıncı նոր ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի ցամաքային փորձարկումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Թուրքիայում սկսվել են Bayraktar Akıncı նոր ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի ցամաքային փորձարկումները. հունվարի 15-ին հայտնել է Baykar-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նոր անօդաչու սարքը հագեցած է ուկրաինական արտադրության AI-450T երկու տուրբոպրոպ շարժիչներով, որոնք հավաքվել են Զապորոժիեի մեքենաշինական «Առաջընթաց» ընկերության կողմից:

Ստեղծողները Akıncı-ն դասակարգում են որպես «ծանր» անօդաչու թռչող սարք: Դրա թռիչքային քաշը պետք է լինի 5,5 տոննա, իսկ բեռնաթափման զանգվածը պետք է հասնի 1350 կգ-ի:

Bayraktar Akinci-ի թևերի բացվածքը 20 մետր է՝ սարքի՝ 12,2 մետր երկարության դիմաց: Սարքը պետք է կարողանա օդում մնալ մինչև 24 ժամ և գործել մինչև 12200 մ բարձրությունների վրա՝ զարգացնելով մինչև 360 կմ / ժամ արագություն:

yerkir.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել