Ամեն ինչ նոր լրջացավ Թել Ավիվում և Իսրայելում.
Իրական ցավն ու ավերածությունները սկսվել են
Ալոն Միզրահի
Իսրայելցի վերլուծաբան
Այսօր ավելի վաղ Իրանը թիրախավորել էր երկրի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարանը¹։ Ես չէի ցանկանում դրանից հետևություններ անել և սպասում էի տեսնելու, արդյոք դա ինչ-որ նոր բանի սկիզբ է։
Այժմ կա հաստատում։ Իրանը հենց նոր ոչնչացրել է Իսրայելի ամենամեծ երկաթուղային կայարաններից մեկը Թել Ավիվում և պոտենցիալ կերպով շարքից հանել երկաթուղային շարժման մեծ մասն ամբողջ երկրում։
Իսրայելը փոքրիկ երկիր է և ունի ընդամենը մեկ խոշոր հյուսիս-հարավ երկաթուղի, որի ամենամեծ կայարանները գտնվում են Հայֆայում և Թել Ավիվում։ Այնտեղ երկաթուղային շարժի ընդհատումը նշանակում է, որ Իսրայելը չունի զանգվածային տրանսպորտ (ճանապարհները սովորաբար խիստ ծանրաբեռնված են)։
Սրանք նաև խոշոր տրանսպորտային հանգույցներ են, որոնց մոտով անցնում են Իսրայելի ամենածանրաբեռնված և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները. այս ճանապարհների երկայնքով որոշ կամուրջների քանդումը կանգնեցնում է երկրի ամբողջ կենտրոնի երթևեկությունը։
Սա նաև ունի հեռուն գնացող ռազմական հետևանքներ. գնացքը Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) զինվորների տեղափոխման հիմնական միջոցն է։ Եթե այն, ինչ ես կասկածում եմ, որ տեղի է ունենում, իրականություն դառնա, հարյուր հազարավոր զինվորներ չեն կարողանա որևէ արդյունավետությամբ տուն կամ տնից մեկնել։
Ավելի կարևոր է այն, որ Իսրայելի համար չափազանց ավելի դժվար կդառնա մեծ թվով զինվորների տեղափոխել հյուսիս կամ հարավ, երբ հայտարարվի պահեստազորի խոշոր զորակոչ։ Լոգիստիկ մղձավանջ։
Գնացքների շարքից դուրս գալու տնտեսական հետևանքները աստղաբաշխական են. հարյուր հազարավոր իսրայելցիներ ամեն օր գնացքով են աշխատանքի գնում։
Այս ամենը կարելի էր կանխատեսել նախապես։ Մեկուկես տարի առաջ ես գրեցի «Իրանը կարող է վերջ դնել Իսրայելին մի քանի ժամում» վերնագրով մի հոդված, որտեղ ես կանխատեսել էի հենց այս սցենարը։
Իրանը սկսել է Իսրայելի ռազմավարական ոչնչացումը։
Things have just got real in Tel Aviv, and Israel. The actual pain and destruction have begun.
— Alon Mizrahi (@alon_mizrahi) March 17, 2026
Earlier today, Iran targeted a train station in the center of the country. I didn't want to draw conclusions from it, and waited to see if it was the onset of something new.
Now,…
¹ https://www.timesofisrael.com/…/damage-including-at…/
https://www.haaretz.com/…/0000019c-fe1b-da5c-a3bc…
Հետևեք մեզ նաև «Թելեգրամ» հարթակում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ այս էջի նյութերից տարածելուց կամ քաղվածքներ վերարտադրելիս, էջի՝ «Փակագիծ Վերլուծական Հարթակ» անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է էջի ակտիվ հղումի տեղադրումը: