ԿԱՐԵՎՈՐ. «Էրդողանը մաքրում է բանակը լրտեսներից». Էպշտեյնի գործով հրապարակված նոր նյութերը վկայում են Թուրքիայում իսրայելական գործակալական ցանցի վերացման մասին
Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերի թվում հայտնվել են գրառումներ Թուրքիայի նախագահ Էրդողանի գործողությունների մասին։ Դրանք ցույց են տալիս, որ դեռևս 2012 թվականին նա ակտիվորեն սկսել է հատկապես բանակը մաքրել իսրայելական գործակալական ցանցից։
«Էրդողանը թուրքական զինված ուժերում մաքրում է իրականացնում նրանցից, ովքեր պատմականորեն լավ համագործակցել են Իսրայելի հետ», – ասվում է 2012 թվականի հունվարի 27-ի նամակում, որը Դան Դուբնոն ուղղել է Ջեֆրի Էպշտեյնին։
Նամակագրության մեջ նշվում է նաև, որ Էրդողանը հաջողությամբ ամրապնդում է իր ազդեցությունը մուսուլման բնակչության շրջանում թե՛ Թուրքիայում, թե՛ Մերձավոր Արևելքում՝ միաժամանակ խզելով կապերը Իսրայելի հետ։
– «Էրդողանը ցուցադրում է նեոօսմանյան հավակնություններ և անկեղծ նողկանք է զգում Նեթանյահուի դիվանագիտորեն բութ վարչակազմի հանդեպ (ավելի շատ նրա կոալիցիայի, քան հենց Բիբիի հանդեպ)…», – գրում է Դուբնոն։
Նամակի հեղինակը մատնանշում է Թել Ավիվի գրգռվածությունը Անկարայի տարածաշրջանային գործողություններից, որոնք ուղղված են Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի շահերի պաշտպանությանը։
-«Թուրքիայի ծայրահեղ ագրեսիվ ծովային մանևրները, որոնք ուղղված են Իսրայելի շահերի և Կիպրոսի նավթի ու գազի հանքավայրերի դեմ, լարվածություն են առաջացնում», – նշում է Դուբնոն։
Նա հավելում է, որ այդ գործողությունները կարող էին դրդել իսրայելական կողմին՝ աջակցելու Թուրքիայի սահմանին գտնվող քրդական զինված կազմավորումներին.
-«Ամենայն հավանականությամբ, իսրայելական օպերատիվ աշխատակիցները ի հեճուկս նրանց աշխատում են քրդերին աջակցելու ուղղությամբ՝ պարզապես թուրքերին և իրանցիներին անհանգստանալու ավելի շատ առիթներ տալու համար»: