Երիտասարդները՝ միջազգային BRIDGE ծրագրում․ նոր գիտելիքից մինչև սեփական նախագծեր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Վերջերս Թբիլիսիում անցկացվեց BRIDGE ծրագրի շրջանակում կազմակերպված Տարածաշրջանային ուսումնառության դասընթացը, որը մեկ հարթակում միավորել էր Հայաստանի, Վրաստանի, Չեխիայի և Սլովակիայի երիտասարդներին ։

Երեք օր շարունակ անցկացվեցին տարբեր թեմաներով աշխատարաններ և գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց գաղափարներն ու աշխատելու անհատական նախագծերի իրականացման ուղղությամբ։ Դասընթացները վարում էին տարբեր երկրներից ժամանած մասնագետներ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան մի շարք կարևոր թեմաների և ձեռք բերեցին նոր գիտելիքներ, մասնավորապես՝

Բիզնես մոդելի մշակման

Վաղ փուլում գտնվող ձեռնարկությունների համար ֆինանսավորման հնարավորությունների

Թիմային աշխատանքի և արդյունավետ որոշումների կայացման

Բարեկեցության և հոգեբանական դիմակայունության ոլորտներում

Այժմ մեր հաստատության երեք սաներ իրենց նախագծերով մասնակցում են մրցույթի, որտեղ հաղթողը որոշվում է հանրային քվեարկությամբ։

Կոչ ենք անում հետևել, ծանոթանալ նրանց նախագծերին և, եթե հավանում եք դրանցից որևէ մեկը, քվեարկել նրանց օգտին

Ծրագրերի հղումները ստորև․

Տիգրան (II կուրս) — Smart Rabbit: Խելացի Ճագարաբուծություն

https://armenia.socialimpactaward.net/project/smart-rabbit

Լուսինե (III կուրս) — Phycore: Ջրիմուռների միջոցով CO₂ կլանող և կենսազանգված արտադրող ֆոտոբիոռեակտոր

https://armenia.socialimpactaward.net/project/phycore

Ժիրայր (III կուրս) — Եռաչափ տպիչներից առաջացած թափոնների մշակում և վերարտադրում

https://armenia.socialimpactaward.net/…/waste-into…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել