Երբ տուրիստական խումբը վերածվում է քաղաքական բանավեճի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մի խումբ ունեի, մայիսին կորպորատիվ տուրով եկել էր Հայաստան։

Խումբը իմ ողջ պրակտիկայի ընթացքում ամենաբարդերից ու տոքսիկներից էր։ Մասնավորապես, խմբի ներսում, մասնակիցների մեջ նույնիսկ բավական թունավոր հարաբերություններ էին, չնայած մի ընկերության աշխատակիցներ էին, գործընկերներ։

Հենց ամենասկզբից իմ ու խմբի հարաբերությունները մեղմ ասած բարիդրացիական չէին։ Փոխանակ ինձ լսելու, մասնակիցներն անընդհատ ընդհատում էին, ու թեման տանում այլ ուղղությամբ, հատկապես՝ քաղաքականության։

Սովորաբար տուրերի ժամանակ աշխատում եմ քաղաքականությունից չխոսել, պահում եմ ինձ հնարավորինս պոլիտկոռեկտ։ Բայց մի քանի ակնարկից ու մեղմ զգուշացումից հետո եթե տեսնում եմ, որ մասնակիցը համառորեն ուզում է խորանա՝ ասում եմ «լավ, եթե պատրաստ եք ձեր համար գուցե ոչ էնքան դուրեկան փաստերի հետ առերեսվել, ուրեմն հարց չկա։ Բռնվեք, сами захотели)) )

Խոսակցության ժամանակ, երբ քննարկվում էր ընդհանուր տարածաշրջանը, ասեցի, որ հիմա հարևաններից բավական լավ հարաբերությունների մեջ ենք Իրանի հետ, ու երկու երկրների շահերը շատ հարցերում համընկնում են։

Մասնակիցներից մեկը (ամենաակտիվ սադրիչներից էր), բավական երիտասարդ մի կին, սկսեց աչքերով ուղղակի թույն կրակել։

Պարզվեց, որ չնայած Ռուսաստանում է ծնվել, բայց ապրում ու աշխատում է Իսրայելում, ու մինչև ողնուծուծը իրեն համարում է իսրայելացի հրեուհի։

Թույնի պաշարը աչքերով վրաս պարպելուց հետո միանգամից անցավ «կծողական», բավական տհաճ արտահայտությունների ու շարժումների, ընդ որում՝ բավական ցուցադրաբար, ինչպես ասում են работая на публику.

Իսկ հիմա, ամենահետաքրքիրը։

Չգիտես ինչի, աղջիկը սկսեց խոսել ԱՍԱԼԱ-ի մասին, թռուցիկ հիշատակեց ԱՍԱԼԱ-ի մի քանի գործողությունները (բնականաբար, իր ուզած լույսի ներքո), և, ուշադրություն՝ ինձ ու հայերին «մեղադրեց» ոչ միայն միջազգային ահաբեկչությանը աջակցելու, այլև ահաբեկիչ լինելու մեջ։

Խումբը լարվեց, ես՝ ժպտացի։

– Երբ դուք նույնքան ցուցադրաբար, ինչպես մինչև հիմա ձեզ պահում էիք, ձեր գործընկերներին կպատմեք «Հագանա»-ի (սիոնիստական ռազմական ընդհատակյա կազմակերպություն), նրա կողմից ստեղծված »Փալմահ»-ի («Փալմահ» կամ «Փլուգոտ մահաց» բառակապակցության ակրոնիմ, եբրայերենից բառացի՝ հարվածային ջոկատներ), «Իրգուն»-ի («Իրգուն Ցվայ Լեումի», եբրայերենից բառացի՝ ազգային ռազմական կազմակերպություն, կրճատ՝ «Էցել»), «Լեհի»-ի («Լոհամեյ Հերութ Իսրայել», բառացի՝ Իսրայելի ազատության բանակ) մասին, նրանց գործունեության մասին, ես ձեզ կպատմեմ ԱՍԱԼԱ-ի կազմավորման նպատակների ու գործունեության մասին։ Դուք ու ձեր ընկերները գիտե՞ն, որ «Լեհի»ի ղեկավարները իրենք էին իրենց անդամներին անվանում ահաբեկիչներ, ու խոստովանում ահաբեկչություն անելու, մասնավորապես Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով մինիստր Ուոլթեր Գիննեսի, ՄԱԿ-ի միջնորդ Ֆոլկե Բերնադոտի սպանությունների մեջ։ Որ Բրիտանական հանրագիտարանը, «Թայմ» ամսագիրը և այլ աղբյուրներ «Իրգուն»-ը անվանում են ահաբեկչական կազմակերպություն, որովհետև այն իրականացրել է ավելի քան 60 ահաբեկչական ակտ, այդ թվում «Դավիդ Արքա» հյուրանոցի պայթյունը Երուսաղեմում 1946-ին, որի արդյունքում զոհվեց 91 մարդ։ Կամ Իրգունի և Լեհիի կողմից համատեղ իրականացված Դեյր-Յասինի սպանդը, Հագանայի ու Փալմահի աջակցությամբ։ Տեղյա՞կ եք, որ «Ցվա հագանա լե Իսրայել»-ը, կամ կրճատ՝ ՑԱՀԱԼ-ը ստեղծվել է ռազմական ահաբեկչական կազմակերպություններ Իրգուն-ի, Լեհի-ի, Հագանա-ի միաձուլմամբ և Բեն Գուրիոնի անձնական ջանքերով․․․

Չգիտեի՞ք։ Իմացա՞ք։

Ես ուրիշ թեմաներից էի պատրաստվում ձեր հետ խոսել, Հայաստան ներկայացնել, բայց չգիտես ինչի դուք նախընտրեցիք ու համառեցիք ինձ շեղվել։

Խումբը կարկամել էր, աղջկա աչքերում սառել էր «կանգնեք ես իջնեմ, բաց թողեք ինձ»ը։

Վերջում, ավելի լավ բան չգտնելով, վերջին ճիգով ինձ անվանեց «հակասեմական»։

Ժպիտս ավելի լայն ու բարեհոգի դարձավ։

– Երևանում հուշարձան կա, կանգնեցված ի շնորհակալություն և երախտագիտություն արաբ ժողովուրդներին։ Իսկ արաբները, ինչպես գիտեք, սեմական ժողովուրդ են։ Հուշարձանը կանգնեցվել է այն բանի համար, որ հայերի ցեղասպանության տարիներին Մեքքայի շերիֆ և էմիր Հուսեյն իբն Ալին հրովարտակով կոչ է անում արաբներին պաշտպանել, հովանավորել և ամեն տեսակ օգնություն ցույց տալ հայ տարագիրներին։ Իսկ ասորիներին, որոնք նույնպես սեմական ժողովուրդ են համարվում, մենք վերաբերվում ենք որպես եղբայրների։ Հայաստանում նույնիսկ ասորական գյուղեր կան։ Կարող ենք հենց հիմա գնալ, կծանոթացնեմ, եթե կուզեք։

Միով բանիվ, գտեք գոնե 5 տարբերություն հակասիոնականության և հակասեմականության մեջ։

Խմբի լիդերը (նույնպես կին, ու բոլորի աշխատանքային ղեկավարը) մեր անհանգիստին նայեց «եթե մի բառ էլ ասեցիր՝ գնա քեզ նոր աշխատանք ման արի» հայացքով։

Իսկ մոտ մի ամիս անց սկսվեց իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմը․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել