Երբ Սյունիքը դարձավ եկեղեցաշինության և ազատագրական շարժման կենտրոն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մի հատ կարեւոր թեմա եմ ուզում բացել, ու շատ կուզենայի նաեւ լսել ձեր կարծքիներն էս մասով։

Երկար ժամանակ ես փնտրում էի էն հարցի պատասխանը, թե ինչով է պայմանավորված 17-18-րդ դարերում Սյունիքի շրջանում մեծաթիվ եւ մեծ եկեղեցիների շինարարությունը։

Դրանք հիմնականում թվագրվում են 17֊րդ դարի կեսեր եւ 18֊րդ դարի սկիզբ։

Դա վկայում է այդ ժամանակ գոյություն ունեցող մեծ տնտեսական ներուժի մասին։

Դա կարելի է պայմանավորել նաեւ էդ շրջանում հարաբերական խաղաղության համատեքստում, բայց նման մեծ եկեղեցաշինությունը վկայում է գործող ինչ որ լուսավորչական շարժման մասին։

Հիմա կարծես ավելի պարզ է դառնում, որ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանից եղել են անձիք, ընտանիքներ, ովքեր մաս են կազմել հայկական խոջայական մեծ ցանցին։

Էս ենթադրության օգտին է խոսում էն, որ ցայսօր մինչեւ իսկ մելիքներ՝ Մելիք Լալան եւ Մելիք Եղիազարը հիշատակվում են նաեւ որպես Խոջա Լալա եւ Խոջա Ղազար անվանումներով։

Շատ հարուստ վաճառականների անուններ հիշատակվում են նաեւ հին Շինուհայրում եւ ցայսօր կան նրանց տների ավերակները։

Սրա մասին է վկայում նաեւ Սյունիքի եւ Արցախի մելիքների մասնակցությամբ 1699թ․-ին Անգեղակոթում տեղի ունեցած գաղտնի ժողովը, որտեղ ուրվագծվում էին արդեն Հայաստանի ազատագրական պայքարի սցենարները։

Այդ ժողովից ընդամենը 20 տարի հետո Դավիթ Բեկը սկսեց Հայաստանի ազատագրության պայքարը Սյունիքից։

Հաջորդը, որն էլի էս հանգամանքի օգտին է խոսում, էն է, որ Դավիթ Բեկը իր պայքարի ընթացքում նույնիսկ սեփական դրամ է հատում, որը ճանաչվում է Պարսկաստանի շահի կողմից։

Լավ զորավար լինելը դեռեւս չի նշանակում ունենալ տնտեսական լուրջ գիտելիքներ՝ սեփական դրամային համակարգ հիմնելու համար։ Իսկ նման քայլ դիմելու համար անհրաժեշտ է, որ նա ունենար տնտեսական համակարգը կատարյալ հասկացող խորհդատուներ։ Հայակական խոջայական ցանցն ակնհայտորեն տիրապետում էր էս գիտելիքներին։

Էս ամեն ինչը լիքը հարցեր է առաջացնում, նաեւ օգնում գտնել դրանց պատասխանները։ Մի հրապարակման շրջանակում դժվար է բոլոր կետերին անդրադառնալ։

Հայ վաճառականների գերհզոր ցանցի եւ հնարավորությունների մասին պատմող տեսանյութ կդնեմ մեկնաբանությունների մեջ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել