Եվրոպական լավագույն կլինիկաների մասնագետները կրկին Գորիսի ԲԿ-ում էին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Եվրոպական լավագույն կլինիկաների մասնագետները կրկին Գորիսի ԲԿ-ում էին

Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների միկրովիրաբույժ, վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժիշկ Արամ Ղազարյանի գլխավորությամբ երկօրյա այցով Գորիսի ԲԿ֊ում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»֊ի միկրովիրաբույժ Աննա Թոփլաղալցյանը, ֆիզիոթերապևտ Աննա Մարտիրոսյանը, մանկական օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Քոլոյանը, պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Զաքար Խոջաբաղյանը և այլ մասնագետներ։

Մասնագետները 50֊ից ավել բուժառուի խորդատվություն ու նաև վիրահատական միջամտություններ և բլոկադաներ իրականացրին։

Նման մասնագիտական այցերը բուժառուներին հնարավորություն են տալիս ստանալ բարձրակարգ բուժօգնություն հենց տեղում՝ առանց մայրաքաղաք կամ արտերկրի կլինիկաներ այցելելու անհրաժեշտության։

Այցերը լինելու են շարունակական, հաջորդ այցը նախատեսվում է հոկտեմբերին։ Հերթական այցի մանրամասների, նախապես հետազոտությունների և այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ձեռքի վիրաբույժ Զաքար Խոջաբաղյանին ` հետևյալ հեռախոսահամարով. +37499008999

Գորիսի ԲԿ-ն հավատարիմ է իր արժեքներին և շարունակաբար ներդնում է ուժ ու ջանք՝ ապահովելու բուժառուների հարմարավետությունն ու բարձր մակարդակի բժշկական ծառայությունները՝ համագործակցելով փորձառու և բարձրակարգ մասնագետների հետ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել