«Ես էդ Գևորգն եմ»․ Վազգեն Սարգսյանի խոսքը Վարպետին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

– Վարպետ, ես ձեր «Սարոյան եղբայրները» ֆիլմի Գևորգի կերպարով եմ մեծացել, ես էդ Գևորգն եմ։

Խորեն Աբրահամյանին հեռացրել էին թատրոնից։ 1995 թվականին նա մեկնել էր ԱՄՆ։ Հանդիպումը եղել է 1997 թվականին ։

ԱՄՆ-ում հաղորդավար Համլետ Ղուշչյանը և Խորեն Աբրահամյանը «նարդի» էին խաղում։ Զանգում է Վազգեն Սարգսյանը Համլետին և հարցնում՝ արդյո՞ք ունի Խորեն Աբրահամյանի հեռախոսահամարը, թե՞ ոչ։ Համլետն ասում է «ինչու՞ հեռախոսահամարը տամ, եթե նա իմ դիմաց նստած է»։

Հեռախոսը փոխանցում է Խորեն Աբրահամյանին։

Նրանք սկզբում խոսում են բարձրախոսով, իսկ հետո արդեն առանց բարձրախոսի։

Վազգեն Սարգսյանը Խորեն Աբրահամյանին հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Վարպետ, վերադարձեք Հայաստան, Հայաստանը ձեր կարիքը շատ ունի»։

Զանգը ավարտելուց հետո Խորենը Համլետին ասում է. «Վազգեն Սարգսյանը ինձ կանչում է Հայաստան, բայց դու էլ պետք է գաս ինձ հետ»։ Խորեն Աբրահամյանը վերադառնում է Հայաստան և ցանկանում է հանդիպել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Զանգում է նրա գրասենյակ, բայց Վազգենը տեղում չի լինում։ Պատասխանում է Սպարապետի քարտուղարուհին և ասում.«Վազգեն Սարգսյանը այստեղ չէ»։ Խորեն Աբրահամյանն ասում է, որ ցանկանում է հանդիպել Վազգենի հետ։ 5-10 րոպե անց Սպարապետը զանգում է Խորեն Աբրահամյանին եւ ասում.

«Վարպետ, դուք ուզում եք ինձ հետ հանդիպել, Ես հիմա կգամ ձեր հետևից»:

Վազգեն Սարգսյանը գալիս է Սունդուկյանի անվան թատրոն ու հանդիպում Խորեն Աբրահամյանի հետ։ Գրկախառնվում են, իսկ հետո երկուսով գնում են Խորեն Աբրահամյանի աշխատասենյակ։ Վազգենը Խորեն Աբրահամյանին ասում է.

«Վարպետ, ես ձեր «Սարոյան եղբայրները» ֆիլմի Գևորգի կերպարով եմ մեծացել, ես էդ Գևորգն եմ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել