Վերջին շրջանում հակաեկեղեցական ալիքի ֆոնին արդեն սկսում են շրջանառվել անհավանական անհեթեթություններ։ Մարդիկ կարդում են մի-երկու կիսատ-պռատ պատմական աղբյուր, կամ էլ մեկի անձնական մեկնաբանությունը, ու հանկարծ իրենց թվում է՝ գտել են բոլոր բարիքների կործանման մեղավորին։ Ամեն ինչի պատճառը՝ եկեղեցին։ Պատերազմնե՞ր, օտար արշավանքնե՞ր, աշխարհի հզոր կայսրությունների ճնշո՞ւմ, դավաճան իշխաննե՞ր… չէ՛, մոռացեք, մեղավորը միայն եկեղեցին է։
Ու ամենաանսովորն այն է, որ մոռանում են պարզ փաստերը․ հենց եկեղեցու պատերի ներսում են գրվել մատյանները, ստեղծվել ու պահպանվել մեր գիրը, մշակույթը, պատմական հիշողությունը։ Եթե այդ ինստիտուտը չլիներ, այսօրվա «հայրենասեր քննադատները» պարզապես չէին ունենա ոչ պատմություն, ոչ էլ լեզու, որով այդ նույն քննադատությունը գրեին։
Ամեն անգամ, երբ հերթական «բացահայտում» եք կարդում, մի հարց տվեք ձեզ․ իսկ այս աղբյուրը կլինե՞ր, եթե այն ժամանակ մարդիկ ու հաստատությունները, որոնց այսօր անարգում եք, չպահպանեին ու չփոխանցեին մեզ։