Եկեղեցում համեստ հագուկապի մասին․ հոգևորականի կարևոր դիտարկումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երբ որ հարսն ու հարսանքավոր կանայք եկեղեցի են գալիս կիսամերկ ու գայթակղիչ հագուստով, դա մեծ մեղք է Աստծո առաջ, ու անթասիբություն փեսային ու ներկա մյուս տղամարդկանց։ Կիսամերկ հագնվելը մեծ մեղք է ընդհանրապես, բայց մարդ ինչքան հանդուգն լինի ու Աստծո վախը չունենա, որ այդպես գա եկեղեցի, համ էլ հույս ունենա թէ Տերն օրհնելու է իրենց ընտանիքը։

Ուրեմն կիսամերկ հագնվելը մեծ մեղք է, որովեհտև փոխանակ դու մարմինդ ծածկած գաս խոնարհաբար երկյուղով ու հավատով կանգնես Աստծո առաջ ու աղոթքով խնդրես որ քեզ ու ամուսնուդ օգնի վաղվանից-սկսվող ձեր ընտանեկան վեճերի մեջ, ու պահպանի ձեր ընտանիքը ամեն չարից, դուք ձեր կիսամերկությամբ գայթակղում էք ներկա մարդկանց, այդպես հանդուգն կանգնում Աստծո առաջ ու հույս փայփայում, որ Նա ձեզ կօրհնի։ Կլինի՞ տենց։ Իսկ Քրիստոսն ասաց «Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վայ աշխարհին`գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, ԲԱՅՑ ՎԱՅ ԱՅՆ ՄԱՐԴՈՒՆ, ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԳԱ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ» (Մատթ. 18.6-7): Հիմա հասկանում է՞ք ինչու է մեծ մեղք։ Տեր Հիսուսն ասում է, որ գայթակղողը ավելի լավ ա գնա ծովը նետվի, իսկ դուք կիսամերկ գալիս Իր սուրբ Խորանի առջև կանգնում էք, Իրեն ավելի բարկացնում, Իր ցասումը բերում ձեր վրա, և հույս ունենում որ օրհնվեցիք։ Դուք ախր դատապարտված դուրս էք գալիս եկեղեցուց՝ հենց Քրիստոսի այդ խոսքերով։ Դրա համար էլ երևի այդքան բաժանումներ են լինում, պատերազմներ ընտանիքներում և քանդում, որովեհտև չկա Աստծո օրհնությունը։ Դեմից բարկացրել էք Աստծուն։

Անթասիբություն, որովեհտև տղամարդը, կամ կանգնած բոլոր տղամարդիկ չեն ասում իրենց կանանց, թէ “էս ո՞նց էք հագնվում մարդամեջ դուրս գալիս։” Տղեք, ամոթ ա, խոսացեք ձեր կանանց հետ։ Ու՞ր ա ձեր թասիբը։ Ձեր կանայք բաց-բաց կիսամերկ հագնված կանգած են ձեր կողքը ու դուք հլը մի բան էլ նկարվում էք ու էդ նկարները տարածվում են ֆեյսբուքներով ու ինստագրամներո՞վ։ Չէք ասու՞մ ալամ աշխարհը նայում ա ձեր կանանց։ Տղամարդկությունը մեռել ա՞։ Թասիբն ու՞ր ա։ Բա Աստծու առաջ ի՞նչ էք պատասխանելու։

Ինչ ա պետք անե՞լ։ Ամեն անգամ որ դուրս էք գալիս մի տեղ գնալու, ձեր կանանց հետ խոսեք, որ այնպես հագնվեն, որ ուրիշ տղամարդկանց աչքերը իրենց վրա չբերեն, ոչ էլ որևէ մեկին գայթակղեն։ Հիշեք Քրիստոսի խոսքերը, որ նոր մեջբերեցի։

Հասկանում է՞ք, անկախության 30 տարվա մեջ այս ամենը մեռել ա ու մարել ա սերիալների, իրար-ձեռառնոցի-շոուների ու փարիզյան մոդաների դիվական “նորաձևությունների մեջ։”

Երբ որ 20րդ դարում կինը սկսեց մարդկանց առաջ մերկանալ, դա նորաձևություն չի, այլ սատանայական խաբկանք ու տղամարդու թասիբի անկում։ Դա ԱՄՈԹ Ա։ Դա Մեղք ա։

Հիմա կգրեք, բա քահանա՞ն ինչու ա պսակում, երբ այդպես հագած գալիս են եկեղեցի։ Ես պատասխանը չգիտեմ ով ինչ ա անում, ոմանք զգուշացնում են, ոմանք երևի ոչ, բայց մի բան էլ գիտեմ։ Եթե այդ քահանան այդ պահին մի քիչ խիստ վարվի, երևի կբզկտեն այդ մարդուն։

Բայց հիշեք, մեղքը, առաջին հերթին, գայթակղողինն է։ Տեր Հիսուսը գայթակղողին մատնացույց արեց ու վայ տվեց։

Ուրեմն այս տողերը որ կարդում եք, խնդրում եմ մտածեք այս բաների մասին։ Շոգը պատճառ չի մերկանալու։ Ամոթ էլ ա նույնիսկ այս մասին գրելը։

Եթե արել եք, զղջացեք, փոխեք ձեր գարդիրոբը, ու ծածկեք ձեր մարմնի մասերը մարդկանց առաջ։ Ամոթ ա։ Մեղք ա։ Աստծու ցասումը մի բերեք ձեր վրա։

Ու եթե այս բաները կարևոր էք համարում, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, տարածեք մարդկանց, սովորեցրեք ու խրատեք ջահելներին ու անթասիբ տարիքովներին, որպեսզի մեր շտկվենք, կռացած մետջքներս ուղղենք և զղջումով Աստծո առաջ կինը Աստվածամոր պես կանգնի, տղամարդն էլ տղամարդու պես։

(Ժողովուրդ ջան, եկեղեցում պատկառելի տեսք ունենալը միայն կանանց չի վերաբերում, այլ նաև տղամարդկանց, ում հետ կապված նույնպես կան մի շարք խնդիրներ, որոնց, Տերը կամենա ապրենք, հետագայում կանդրադառնամ առանձին գրվածքով։)

Միացեք «Աստվածաշունչն Ամեն Օր» Տելեգրամ ալիքին` հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը կարդալու և սովորելու համար։ Ալիքը գտնելու համար Տելեգրամում փնտրեք «Աստվածաշունչն Ամեն Օր» կամ հղումը տեսեք կոմենտում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել