ԳՊՀ֊ում անցկացվեց առաջին օգնության վարժանքներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

✅ Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը (AANSI) Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սեպտեմբերի 22-ից 26-ը իրականացրել է առաջին բուժօգնության ուսուցողական վարժանքներ, որոնք վարել են Ամերիկայից ժամանած փորձառու մասնագետները: Փրկարարական վարժանքներին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարարական բաժանմունքը։

👉Ուսուցողական վարժանքներին ԳՊՀ-ից մասնակցել են «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Նարե Անդրյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ջհանգիրյանը, «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը, «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլադա Մկրտչյանը, «Պատմություն» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Մհեր Աղասյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Միրզախանյանը:

Մասնակիցները ձեռք են բերել կարևոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ կապված արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության, արագ արձագանքման և փրկարարական գործողությունների կազմակերպման հետ։

🔰 Միջոցառման գլխավոր նպատակն էր բարձրացնել քաղաքացիական պատրաստվածության մակարդակը, ձևավորել արագ և համակարգված արձագանքման մշակույթ, ինչպես նաև խթանել համայնքային համախմբումը՝ արտակարգ իրավիճակներին դիմագրավելու և բնակչության անվտանգությունը ապահովելու գործում։

✔ Առաջին բուժօգնության ուսուցողական վարժանքների ավարտին տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա է եղել ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը:

Նյութի աղբյուրը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել