ԳՊՀ֊ում գումարվեց ռեկտորատի նիստ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts



ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

✅️ Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներին (ակադեմիական պարտքերի մարման շրջանից հետո), ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի նախապատրաստմանն ու անցկացմանը, ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստմանն ու անցկացմանը, ԳՊՀ 2025-2026 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

📍 Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին ԳՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին տեղեկություններ:

📍 ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գ. Շաբունցը ներկայացրեց տեղեկություններ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2025-2026 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների և բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2025-2026 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստման ու անցկացման մասին:

📍 ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ առկա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։

🖇 Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել