Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս համայնքը մասնակցել է Կապանում անցկացված «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» միջոցառմանը

Կապանը, որը ճանաչվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի և պատվիրակությունների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Գորիս համայնքը՝ ներկայանալով «Սյունյաց բարիքներ» խորագիրը կրող տաղավարով։

Գորիս համայնքի ինը բնակավայրեր ներկայացրել են իրենց ավանդական ուտեստները՝ կազմակերպելով համտես և հյուրասիրություն։ Տաղավարը դարձել է Սյունիքի հարուստ խոհարարական ժառանգության և հյուրընկալության գեղեցիկ արտացոլումը, որտեղ ներկաները, այդ թվում՝ արտասահմանցի հյուրերը, հնարավորություն են ունեցել ծանոթանալու և համտեսելու Սյունյաց համեղ ու ինքնատիպ բարիքները։

Մթնոլորտն ամբողջացրել է մշակութային ձևավորումը, որն ընդգծել է տարածաշրջանի ավանդույթներն ու ինքնությունը՝ ստեղծելով ջերմ և հիշարժան միջավայր բոլոր այցելուների համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել