Գորիս ԲԿ ում այսուհետ 24 ժամյա ամբուլատոր ճնշաչափում կիրականացվի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ն ձեռք է բերել 24 ժամյա ամբուլատոր ճնշաչափում իրականացնող սարք, որը հնարավորություն կընձեռնի կատարել բուժառուների զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգ։

Այն հետազոտության տեսակ է, որը չափում է զարկերակային ճնշումը 24 ժամվա ընթացքում, անկախ բուժառուի արթուն կամ քնած լինելուց։ Սարքը չափում է զարկերակային ճնշումը ամեն 15-30 րոպեն մեկ՝ ցերեկային ժամերին, և 60 րոպեն մեկ՝ գիշերային ժամերին։

Հետազոտության առավելություններից է այն, որ չափում է զարկերակային ճնշումն առօրյա ակտիվության ընթացքում և հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության ընթացքը։

Ե՞րբ է կիրառվում զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգը

• Հաստատելու համար զարկերակային հիպերտենզիա ախտորոշումը

• Առօրյա ակտիվության և քնի ժամանակ զարկերակային ճնշուման փոփոխությունը

• Զարկերակային հիպերտենզիայի բուժման նպատակով նշանակված դեղորայքի արդյունավերտությունը գնահատելու համար

Ո՞ր հիվանդությունների կամ գանգատներ ժամանակ կարելի է կիրառել 24 ժամյա ամբուլատոր ճնշաչափում

✔️Զարկերակային հիպերտոնիա (մշտապես բարձրացած արյան ճնշում)

✔️Հիպոտոնիա (ցածր արյան ճնշում)

✔️Կասկածելի «սպիտակ խալաթ» (բժշկական պայմաններում բարձրացած արյան ճնշում)

✔️Ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտը, գլխացավերը, թուլությունը և ուշագնացությունը։

✔️Զարկերակային հիպերտոնիայի համար նշանակված բուժման արդյունավետության գնահատում։

✔️Երիտասարդ չափահասների հետազոտություն, ովքեր ունեն հիպերտոնիայի ընտանեկան պատմություն։

✔️«Թաքնված» հիպերտոնիայի հայտնաբերում

«Գիշերային հիպերտոնիայի» ախտորոշում (գիշերը արյան ճնշման բարձրացում կամ արյան ճնշման անբավարար նվազում)

✔️Շաքարային դիաբետով հիվանդներ, հատկապես 1-ին տիպի

✔️Հղի կանանց մոտ հիպերտոնիայի ախտորոշում;

Հետազոտությունն անվտանգ է, չունի հակացուցումներ։

Հետազոտությունն իրականացվում է Թերապևտիկ բաժանմունքի վարիչ Շողիկ Թունյանի, սրտաբաններ Մամիկոն Հարությունյանի և Սոնա Սարգսյանի կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել