Դիտումների քանակը` 25
Գորիսում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով քաղաքում առաջացել են զգալի վնասներ։
Անձրևի հոսքերը քաղաքի տարբեր փողոցներ ծածկել են ավազի և տիղմի բերուկներով, վնասվել են ջրատար խողովակներ, ինչպես նաև քանդվել են մայթերի սալիկապատ հատվածներ։
Այսօր վաղ առավոտից Գորիսի համայնքապետարանի բարեկարգում և կոմունալ ծառայությունների աշխատակիցները լծվել են մաքրման և վերականգնողական աշխատանքներին՝ քաղաքը հնարավորինս սեղմ ժամկետներում բերելով բնականոն տեսքի։
Միևնույն ժամանակ, հորդորում և խնդրում ենք բնակիչներին աջակցել ընդհանուր գործին՝ մաքրելով սեփական տների բակերն ու հարակից տարածքները։