Գորիսում մաթեմատիկայով հետաքրքրվող աշակերտների համար II ընդունելության գրանցումը սկսված է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսում մաթեմատիկայով հետաքրքրվող աշակերտների համար II ընդունելության գրանցումը սկսված է

“Կապանի մաթեմատիկայի խմբակը” կազմակերպում է օլիմպիական մաթեմատիկայի դասընթացներ Սյունիքում։ Խմբակի դասերին երեխաները ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, զարգացնում իրենց տրամաբանությունն ու մտավոր ունակությունները։

Ընդունելության քննությանը գրանցվելու համար սեղմեք հղմանը և լրացրեք տվյալները․

https://forms.gle/YMFRXTncSfTESfSdA

Գրանցումը գործում է մինչև հուլիսի 24-ը ներառյալ։ Ընդունելության քննությունը տեղի կունենա հուլիսի 27-ին։ Լրացուցիչ տեղեկություններ անցկացման վայրի և ժամի վերաբերյալ կհրապարակվեն ընդունելությունից 2 օր առաջ։

Քննությանը կարող են գրանցվել նաև I քննությանը մասնակցած, սակայն խմբակ չընդունված երեխաները։ Այս քննությանը շեմային միավորից մեկ միավոր ավելի հավաքելու դեպքում նրանք նույնպես կընդունվեն խմբակ։

Խմբակը նախատեսված է 5-12-րդ դասարան փոխադրվող աշակերտների համար։ 5-8-րդ դասարանցիների դասերը կընթանան առկա, իսկ 9-12-րդ դասարանցիների համար՝ առցանց ձևաչափով։

Հատուկ նշենք, որ խմբակի աշխատանքը 2026/2027 ուստարում լինելու է մասնակի վճարովի։ Գորիսում ուսման վճարը կազմելու է ամսական 8000 դրամ։ Ուսման վճարի փոխհատուցում ստացող աշակերտները կընտրվեն ընդունելության քննության արդյունքներով։ Քննությանը բարձր արդյունք ցուցաբերած աշխակերտների ուսման վարձը կփոխհատուցվի մասնակի կամ ամբողջությամբ։

Աշխատում ենք արդեն 6 տարի և մեր աշակերտները արդեն իսկ ռեկորդային արդյունքներ են ցույց տվել մաթեմատիկայի օլիմպիադաներում։ Նախորդ տարի Սյունիքի մարզի երեխաները արձանագրել են Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում ավելի լավ արդյունք, քան մնացած բոլոր մարզերը միասին, իսկ 5-րդ դասարանցիները “Պատանի մաթեմատիկոս 2026” օլիմպիադայում գերազանցել են նույնիսկ մայրաքաղաքի արդյունքը։ Խմբակի աշակերտներն ու շրջանավարտներն արդեն իսկ ընդունվում են Հայաստանի ամենահեղինակավոր դպրոցներ և միջազգային համալասարաններ։

Դասընթացներին մասնակցելով՝ երեխաները ոչ միայն հնարավորություն են ստանում հաջողելու օլիմպիադաներում, այլև ձեռք են բերում գիտելիքներ, որոնք օգնելու են նրանց թե՛ բնագիտամաթեմատիկական ոլորտում հաջողելու հարցում, թե՛ առհասարակ փոխելու են մտածողությունը ու սովորեցնելու համակարգված մոտենալ կյանքի խնդիրներին։ Նախկին օլիմպիականները հասուն կյանքում արձանագրում են մեծ հաջողություններ:

Խմբակի ընդունելությանը կարող են մասնակցել 5-12-րդ դասարան տեղափոխվող Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում ու շրջակա գյուղերում բնակվող աշակերտները։ Այլ տարածաշրջաններից մասնակցելու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին։

*խնդրում ենք հայտը լրացնելիս ուշադիր լինել և հետևել նշված հրահանգներին։ Գրանցվել կարելի է մինչև հուլիսի 24-ը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել