Դիտումների քանակը` 48
Կանանց միամսյակին նվիրված շախմատի մրցաշար
Ապրիլի 4–7-ը Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի կանանց միամսյակին նվիրված շախմատի մրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել գեղեցիկ սեռի բոլոր ցանկացողները, ովքեր կարողանում են շախմատ խաղալ և գիտեն խաղի կանոնները։
Մրցաշարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լրացնելու որակավորման կարգեր, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստները կպարգևատրվեն։
Խաղերի սկիզբը ապրիլի 4-ին ժամը 10։00։
Գրանցման վերջնաժամկետը մինչև ապրիլի 3-ը ժամը 17։00
Գրանցման համար զանգահարել՝ 099-86-07-99
Գլխավոր մրցավար՝ Վ. Քարամյան