Գորիսում անցկացվեց էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական դասընթաց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցավ էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ դասընթաց Տեխնիկական դասընթացին մասնակցում էին համայնքի և մարզի այլ բնակավայրերից թվով 24 մետաղագործ վարպետներ, որոնցից 8-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ։ Դասընթացի նպատակն էր զարգացնել մետաղագործ վարպետների տեխնիկական հմտություններն էներգաարդյունավետ վառարանների արտադրության և էներգաարդյունավետության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ։ Մասնակից բոլոր վերպետներին փոխանցվեցին վառարանների տեխնիկական բնութագրերը, մանրամասն գծագրերը և շահագործման ուղեցույցները։ Պատվերների դեպքում վարպետները իզորու են պատրաստելու ներկայացված էներգաարդյունավետ վառարանները։

Նախաձեռնությունն իրականացվումէ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, «Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» ծրագրի շրջանակներում։

Եթե սովորական վառարանների օգտակար գործողության գործակիցը մոտավորապես 60% է, ապա էներգաարդյունավետ վառարանների ՕԳԳ-ն համապատասխանաբար 77 և 84% է։ Հետևաբար, եթե տնային տնտեսությունները չունեն ջեռուցման այլընտրանքային տարբերակ և օգտագործում է վառարաններ, ապա ավելի նպատակահարմար է օգտագործել Էներգաարդյունավետ վառարաններ։ Դրանով տնային տնտեսությունները հնարավորություն կունենան խնայել գումար, չվանասել ընտանիքի առողջույթյունը և նպաստել բնության պահպանությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել