Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց Սյունիքի մարզի մանկապատանեկան մարզադպրոցների ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն։
Առաջնության նպատակն էր զարգացնել և մասսայականացնել ազատ ոճի ըմբշամարտը Սյունիքի մարզում, բարձրացնել մարզիկների սպորտային վարպետության մակարդակը և ի հայտ բերել ուժեղագույն ըմբիշներին։
Առաջնությանը մասնակցեցին Գորիս, Սիսիան, Կապան և Քաջարան համայնքների մանկապատանեկան մարզադպրոցները ներկայացնող պատանի ուժեղ ըմբիշներ։
Առաջնությունն անցավ համառ և դիտարժան պայքարում։ Գոտեմարտերի ընթացքում պատանի ըմբիշները ցուցադրեցին բավականին գրագետ մրցապայքար և կամային բարձր որակներ։
Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի ըմբիշները հաջող հանդես եկան և կարողացան նվաճել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Լավագույն արդյունք ցուցաբերած պատանի ըմբիշները պարգևատրվեցին հավաստագրերով և մեդալներով։