Գորիսում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի համայնքային փուլը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցն անցկացրեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների առաջնության համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիսի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտները։ Մրցաշարի նպատակն է առողջ ապրելակերպի բավարար քարոզչության ապահովումը, ինչպես նաև հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածությունը։

Առաջնությանը մասնակցեցին Գորիսի տարածաշրջանի 9 դպրոցներ։ Թեժ պայքարի ընթացքում մասնակիցներն զբաղեցրին հետևյալ մրցանակային տեղերը․

📌 7-9-րդ դասարանների աշակերտների միջև՝

🥇1-ին հորիզոնական՝ Ակների միջնակարգ դպրոցի թիմը,

🥈2-րդ հորիզոնական՝ Քարաշենի միջնակարգ դպրոց,

🥉3-րդ հորիզոնական՝ Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց։

📌10-12-րդ դասարանների աշակերտների միջև՝

🥇1-ին հորիզոնական՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոց,

🥈2-րդ հորիզոնական՝ Ակների միջնակարգ դպրոց,

🥉 3-րդ հորիզոնական՝ Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական հեծանվային խճուղավազքի մարզային փուլին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել