Դիտումների քանակը` 256
Գորիսի շախմատիստները հաջող մեկնարկ են վերցրել Համահայկական ձմեռային խաղերում
Ջերմուկում մեկնարկած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ակտիվ մասնակցություն է բերում Գորիս համայնքի պատվիրակությունը։
Ժորա Թումանյանի և Ալիկ Հովսեփյանի գլխավորած Գորիսի թիմը՝ Վարդան Քարամյանը, Տիգրան Ափունցը և Ալեքս Ալեքսանյանը, մասնակցում են շախմատի մրցաշարին, որը կտևի մինչև փետրվարի 6-ը։
Մեր մարզիկներն արդեն մասնակցել են երկու խաղի և գրանցել արդյունքներ՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր մրցաշարային աղյուսակում։ Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ մեկնած թիմը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար։