Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների փայլուն հաջողությունը
Սիսիան քաղաքում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված Դավիթ Համբարձումյանի հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին Երևանից, Գորիսից, Սիսիանից, Քաջարանից, Մեղրիից, Եղեգնաձորից և Արտաշատից ժամանած ուժեղագույն ըմբիշներ։
Մեր մարզադպրոցի սաները հիանալի ու տպավորիչ գոտեմարտեր անցկացրեցին և գրանցեցին հետևյալ բարձր արդյունքները.
Աշոտ Աթաբեկյան – 1-ին տեղ (44 կգ)
Հովսեփյան Արշակ – 2-րդ տեղ (60 կգ)
Դավթյան Գարիկ – 2-րդ տեղ (38 կգ)
Գյուրջյան Նարեկ – 3-րդ տեղ (60 կգ)
Զադայան Միքայել – 3-րդ տեղ (29 կգ)
Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիրներին, նրանց փորձառու մարզիչներին այս փայլուն հաջողության կապակցությամբ: Մաղթում ենք նորանոր ու էլ ավելի մեծ հաղթանակներ հաջորդող առաջնություններում։