Գորիսի մանկապարտեզների 361 սան՝ դեպի դպրոցական նոր ճանապարհ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի մանկապարտեզների 361 սան՝ դեպի դպրոցական նոր ճանապարհ

Գորիս համայնքի 11 մանկապարտեզներում ավարտվել են ավագ խմբերի սաների ավարտական հանդեսները։ Այս տարի համայնքի մանկապարտեզներից 361 երեխա հրաժեշտ է տալիս մանկապարտեզային առօրյային և պատրաստվում է իր կյանքի նոր ու կարևոր փուլին՝ դպրոցական կյանքին։

Ավարտական հանդեսներն անցել են գունեղ, բովանդակալից և հուզառատ մթնոլորտում։ Փոքրիկները երգով, պարով, բանաստեղծություններով, բեմադրություններով ու գեղեցիկ կատարումներով ներկայացրել են իրենց սովորածն ու ձեռք բերած գիտելիքները՝ ծնողներին, մանկավարժներին և հյուրերին պարգևելով բազմաթիվ հուզիչ ու հիշարժան պահեր։

Հանդեսները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր աշխատանք է իրականացվում մանկապարտեզներում՝ երեխաների գիտելիքների, ստեղծագործական կարողությունների, ինքնավստահության և արժեքային համակարգի ձևավորման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև հայրենասիրական դաստիարակությանը, ինչը արտացոլվել է երեխաների կատարումներում և բեմադրություններում։

Մանկապարտեզներում ստացած գիտելիքները, ձևավորված հմտություններն ու ձեռք բերված փորձը կարևոր հիմք են երեխաների հետագա կրթության համար։ Փոքրիկ շրջանավարտներն արդեն պատրաստ են վստահ քայլերով մուտք գործելու դպրոցական կյանք և շարունակելու իրենց ուսումնառության նոր ու հետաքրքիր ճանապարհը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել