Գորիսի համայնքապետարանը կո՛չ է անում քաղաքացիներին ջրել իրենց մայթերի ծառերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

​Ամառվա այս շոգ օրերին մեր համայնքի կանաչապատ տարածքները հատկապես խնամքի կարիք ունեն։ Խնդրում և հորդորում ենք, որ ձեր տան կամ բակի դիմաց տնկված ծառերը, թփերն ու նորատունկ պալմաները հնարավորության դեպքում ամեն օր ջրեք և հոգատարությամբ խնամեք։

​Յուրաքանչյուր ջրած ծառ նպաստում է մեր քաղաքի կանաչ տեսքին, մաքուր օդին և ավելի հաճելի ու զով միջավայրի ձևավորմանը։ Մի քանի րոպե տրամադրելով՝ մենք բոլորս կարող ենք նպաստել, որպեսզի մեր տնկիները լավ արմատավորվեն, առողջ աճեն և երկար տարիներ զարդարեն մեր համայնքը։

​Կանաչ ու խնամված քաղաք ունենալը բոլորիս պատասխանատվությունն է։ Եկե՛ք միասին պահպանենք ու զարգացնենք այն, ինչ ստեղծում ենք մեր համայնքի համար։

​Շնորհակալություն համագործակցության և հոգատար վերաբերմունքի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել