Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող “Դպրոցականների վոլեյբոլի լիգա” մարզական խաղերի 6-7-րդ և 8-9-րդ դասարանների միջհամայնքային փուլը։
Առաջնությանը մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների հանրակրթական դպրոցների թիմերը։
6-ից 7-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց
Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը։
Երկրորդ տեղը զբաղեցրեց
Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը
Երրորդը `
Տեղ գյուղի Ա.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։
6-7-րդ դասարանների պայքարում երրորդ տեղն է գրավել նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը:
8-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց
Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը
Երկրորդ տեղը զբաղեցրեց
Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը
Երրորդը `
Ա.Սարգսյանի անվան Տեղ գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի թիմը
Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։
Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի կողմից ստացան հավաստագրեր։