Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սովորողները ճանաչողական այցով մեկնել են Գյումրի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սովորողները ճանաչողական այցով մեկնել են Գյումրի։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային արժեքներին, հարստացնել գիտելիքները և անմիջականորեն հաղորդակցվել ազգային մշակութային ժառանգությանը։

Այցի ընթացքում աշակերտները եղել են Գյումրու մի շարք թանգարաններում, որտեղ ծանոթացել են քաղաքի հարուստ պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Նրանք այցելել են նաև Գյումրու «Սև ամրոց», ծանոթացել դրա պատմական նշանակությանը և հետաքրքիր փաստերի։

Սովորողները եղել են նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրում, որտեղ մեծ հետաքրքրությամբ դիտել են հուշարձանը և շրջակա տարածքը։ Այցի ընթացքում նրանք ստացել են բազմաթիվ նոր գիտելիքներ, տպավորություններ և ավելի են արժևորել հայրենիքի պատմամշակութային ժառանգությունը։

Ճանաչողական այցը անցել է հետաքրքիր և բովանդակալից մթնոլորտում՝ նպաստելով աշակերտների կրթական ու հայրենաճանաչողական դաստիարակությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել