Գորիսի զբոսաշրջության զարգացման առաջնահերթությունները՝ ոլորտի ներկայացուցիչների քննարկմանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Գորիսի զբոսաշրջության զարգացման առաջնահերթությունները՝ ոլորտի ներկայացուցիչների քննարկմանը

Սեպտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցավ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպում՝ «Գորիսի զբոսաշրջային ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Վերջին ամիսների ընթացքում Միության կողմից իրականացվել է Գորիս համայնքի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների կարիքների գնահատման հետազոտություն, որի հիմնական արդյունքները հանդիպման ընթացքում ներկայացրեց Միության խորհրդի անդամ Արտաշես Տոռոզյանը։

Հետազոտության արդյունքում առանձնացվել են ոլորտի հիմնական խնդիրներն ու առաջնահերթ կարիքները՝ մասնագիտական հմտությունների զարգացման, մարքեթինգի և Գորիսի միասնական առաջխաղացման, սեզոնայնության մեղմման, նոր զբոսաշրջային առաջարկների ստեղծման և համագործակցության ամրապնդման ուղղություններով։

Ներկայացումից հետո տեղի ունեցավ բաց քննարկում․ մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով, բարձրաձայնեցին առկա խնդիրները և ներկայացրին նոր առաջարկներ ու նախաձեռնություններ։

Հետազոտության արդյունքները հիմք կծառայեն Միության հետագա ծրագրերն ու նախաձեռնությունները ոլորտի իրական կարիքներին համապատասխան պլանավորելու համար։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության և համագործակցության համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել