Դիտումների քանակը` 46
Աշխատանքային այցով Գորիսի երկրագիտական թանգարանում էին Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Նժդեհ Երանյանը և Միջերկրածովյան ու արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի հետազոտող, ուրարտագետ Ռոբերտ Դանին։ Ուսումնասիրության նյութ հանդիսացան ցուցասրահի հնագիտական առարկաները, որոնց մեկնաբանությունը կտրվեն հետագայում։ Փոխհամաձայնության շրջանակում թանգարանի բրոնզեդարյան որոշ նյութեր տրվեցին վերականգնման Հայաստանի պատմության թանգարանին, որոնք վերականգնումից հետո կրկին կդրվեն ցուցադրության։
Հավելենք` Նժդեհ Երանյանը Կապանում անցկացրեց նաև <<Աղետների կառավարումը Սյունիքի թանգարաններում>> թեմայով վերապատրաստում։
Շնորհակալ ենք Հայաստանի պատմության թանգարանին` հանձին փոխտնօրեն Նժդեհ Երանյանին համագործակցության և աջակցության համար։