Դիտումների քանակը` 46
ԱՊՐԻԼԻ 10֊11֊ԻՆ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սիրելի՜ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 10֊11֊ին Գորիսի ԲԿ-ում անվճար վիրահատություններ կիրականացնի բարձրակարգ վիրաբույժ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Կառլենի Պողոսյանը:
Կիրականացվեն երեխաների նշիկների, ադենոիդների, միջնապատի և այլ վիրահատություններ:
Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել Գորիսի ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Դադունցին` հետևյալ հեռախոսահամարով. 077-54-81-04