Գորիսի ԲԿ֊ում բուժական մերսման ծառայություն է գործում
Հարգելի՜ հայրենակիցներ
Հիշեցնենք, որ Գորիսի ԲԿ֊ն վերջերս համալրվել է բուժական մերսման մասնագետով։
Դավիթ Արշակյանի կողմից իրականացվում է մերսման բոլոր տարածված տարբերակները`
Դասական մերսումը կիրառվում է հիվանդությունների կանխարգելման և օրգանիզմի գործունեության նորմալ վիճակի պահպանման համար։
Լիմֆոդրենաժային մերսումը կիրառվում է լիմֆատիկ համակարգում լիմֆահոսքի բարելավման նպատակով։ Ամրապնդում է իմունիտետը և օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը՝ ավելորդ հեղուկի հետ միասին։
Հակացելյուլիտային մերսումը կիրառվում է ճարպային բջիջների վնասակար փոփոխությունների (ցելյուլիտի) կանխարգելման և բուժման համար։
Կետային մերսումը կիրառվում է հիվանդությունների և վնասվածքների բուժման և կանխարգելման նպատակով։
Բանկաներով մերսումը կիրառվում է հիվանդությունների կանխարգելման և բուժման համար՝ տվյալ հատվածում արյան շրջանառության բարելավման և ուժեղացման միջոցով։
Բուժական մերսումը տարբեր վնասվածքների և հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդ է։ Դրա կիրառումը և փոփոխությունները կախված են վնասվածքների և հիվանդությունների բնույթից։
Սպորտային մերսումը կիրառվում է մարզիկների ֆունկցիոնալ վիճակի բարելավման համար։ Արդյունավետորեն նվազեցնում է հոգնածությունը, բարձրացնում է ֆիզիկական տոնուսը և նպաստում վնասվածքների կանխարգելմանը։
Գրանցման և այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Դ. Արշակյանին նշված հեռախոսահամարով ` 094 13 8414