Գորիսի ԲԿ֊ն համագործակցում է Եվրոպական լավագույն կլինիկաների մասնագետների հետ
Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժիշկ Արամ Ղազարյանի գլխավորությամբ Գորիսի ԲԿ֊ում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»֊ի միկրովիրաբույժ Աննա Թոփլաղալցյանը, մանկական օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Քոլոյանը, պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Զաքար Խոջաբաղյանը։
Բժշկական կենտրոնի բժիշկ֊օրթոպեդներ Ալբերտ Սրքոյանի և Տիգրան Վարդանյանի հետ բժիշկները մոտ 40 բուժառուի խորդատվություն են իրականացրել։
Երկօրյա այցի ընթացքում իրականացվել է նաև 2 վիրահատական միջամտություն և բլոկադաներ։
Բժիշկների հաջորդ այցը նախատեսվում է աշնանը։
Ի դեպ` Հայտնի հայազգի պրոֆեսոր
Արամ Ղազարյանն
աշխարհում առաջին վիրաբույժն է, որը հաջողությամբ կատարել է զույգ ամբողջական ձեռքերի փոխպատվաստում։