Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանի շնորհավորանքը բուժակներին և բուժքույրերին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանի շնորհավորանքը բուժակներին և բուժքույրերին

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12֊ը նշում են որպես Բուժքույրերի օր։

Ես ուրախ եմ, որ Հայաստանն այդ երկրների շարքում է, քանի որ այն ամենաբարդ ու ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է։ Այսօր սրտացավ բուժքույրերին միացել են հոգատար բուժակները ևս։ Եվ ես, առիթն օգտագործելով, շնորհավորում եմ մեր անձնակազմի և՜ բուժակներին, և՜ բուժքույրերին։

Բժշկական ծառայությունների մեծ մասը մատուցվում է բացառապես այս անձնակազմի կողմից և պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը, քանի որ մայիսի 12-ը նաև հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։

Նրան կոչում էին «ջահով կին», քանի որ վերջինս ջահով շրջում էր հիվանդասենյակներով՝ ստուգելով հիվանդներին։

Այսօր այդ ջահը ձեր ձեռքին է և ձեր շնորհիվ բազում կյանքեր են փրկվում։ Մասնագիտական տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ, մաղթում եմ առաջին հերթին առողջություն, երջանկություն և թող ձեր եռանդը երբևէ չպակասի այս մարդասիրական գործում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել