Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Թեհմինա Դանիելյան
Գորիսի ԲԿ֊ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Թեհմինա Դանիելյանը վերջերս մասնակցել է Հեպատիտների միջազգային օրվան նվիրված գիտաժողովին` «Վիրուսային հեպատիտների էլիմինացիան բոլորի համար, ամենուր և հենց հիմա» թեմայով։
Այն կազմակերպվել էր Հայկական լյարդաբանական ասոցիացիայի և Կլինիկական վարակաբանների միության համատեղ ջանքերով, որը միտված էր համախմբելու ոլորտի մասնագետներին, քննարկելու վիրուսային հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման և էլիմինացիայի արդի մոտեցումները։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մասնագիտական զեկույցներ, կազմակերպվեց փորձի փոխանակում և ոլորտային կարևոր հարցերի քննարկում։
Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։