Գորիսը պատրաստվում է մեծ տոնին․ օգոստոսի 15-ին՝ «Գորիսյան օրեր – Ֆեստիվառ 2026»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ – ՖԵՍՏԻՎԱՌ 2026

Սիրելի՛ հայրենակիցներ, հյուրեր

2026 թվականի օգոստոսի 15-ին Գորիս քաղաքում նախատեսվում է «Գորիսյան օրեր» ամենամյա համաքաղաքային միջոցառումը, որի շրջանակում Գորիսն առաջին անգամ կհյուրընկալի նաև «Ֆեստիվառ» փառատոնը։

Ողջ օրվա ընթացքում նախատեսվում են մշակութային, մարզական և ժամանցային բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ներկայացնելու Գորիսի հարուստ մշակութային ժառանգությունն ու ինքնատիպ ավանդույթները, խթանելու համայնքային և տնտեսական զարգացումը։

Նախատեսվող միջոցառումների ժամանակացույց՝

▪️Ժամը 12։00 – «Գորիսյան օրեր» միջոցառման հանդիսավոր մեկնարկ՝ Գորիսի Չոփչուն ձոր կոչվող թաղամասից

▪️Ժամը 12։00 – Ազգային ուտեստների հյուրասիրություն, ժողովրդական երգերի, պարերի կատարումներ՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի և պարային խմբերի մասնակցությամբ

▪️Ժամը 12։00 – Տեղական արտադրանքի տոնավաճառ՝ Կոմիտաս փողոցի երկայնքով

▪️Ժամը 14։00 – Անվճար երթուղիներ Գորիսի տարածաշրջանի տեսարժան վայրերով

▪️Ժամը 15։00 – Բազմաբնույթ մարզամշակութային միջոցառումներ Մխիթար Սպարապետի հրապարակում և հարակից տարածքներում

▪️Ժամը 18։00 – Ջազային համերգ Գյումրու «HAY at JAZZ» խմբի մասնակցությամբ

▪️Ժամը 19։00 – Մեծ մենահամերգ Տաթև Ասատրյանի մասնակցությամբ՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում

▪️Ժամը 22։00 – Դիջեյ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել