Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները քննարկվել են Խնձորեսկում
Երեկ Խնձորեսկում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Խնձորեսկի վարչական ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության բաժինների պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի առանցքային հարցեր։ Բնակիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները և առաջարկները։
Օրակարգային հարցերից էր Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի նորոգման հարցը։ Տարածքային կառավարման նախարարության միջոցներով արդեն մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքների առաջին փուլը։ Բնակավայրում ավարտվել է նաև 800 խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցումը։
Քննարկման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ։