ԳԻՐՔԸ ԲԱԿՈՒՆՑԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Փետրվարի 21-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Գիրքը Բակունցի կյանքում» խորագրով բանախոսություն (բանախոս` բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարության)` նվիրված Գրքի տոնին։
Բանախոսության ընթացքում ներկայացվեցին Բակունցի ընթերցողական աշխարհը, նրա անձնական գրադարանի ճակատագիրն ու ցրվածության պատմությունը, պահպանված գրքերի վկայությունները, ինչպես նաև գրողի սիրելի հեղինակների և ընթերցողական ազդեցությունների շրջանակը։ Առանձին անդրադարձ եղավ Բակունցի թարգմանական ու խմբագրական գործունեությանը, Խարկովյան տարիներին գրադարան ստեղծելու նախաձեռնությանը, ինչպես նաև բանտային ընթերցումների ու գրքի՝ որպես գոյաբանական անհրաժեշտության թեմային։
Բանախոսությանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, արվեստագետներ և մտավորականներ։
Շնորհակալություն բոլոր ներկաներին՝ գրքի շուրջ ձևավորված մտավոր ու կենդանի միջավայրի համար։