Գայանե Հայրապետյանին շնորհվեց դոցենտի կոչում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

✅ Այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ: Օրակարգային հարցերը վերաբերում էին ուսումնական պլանների հաստատմանը, դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին մեկ դիմումի քննարկմանը և ընթացիկ այլ հարցերին:

📍 Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՈՒԳԳԿ բաժնի վարիչ Գայանե Շաբունցը ներկայացրեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Էլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։

📍 Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեց ասիստենտ Գայանե Հայրապետյանի դիմումը՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին։ Ռեկտոր Տ. Վանդունցի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով և հարցը տեղափոխվեց փակ գաղտնի քվեարկության: Փակ գաղտնի քվեարկությամբ (21 կողմ և 0 դեմ) դոցենտի գիտական կոչում շնորհվեց ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի ասիստենտ Գայանե Հայրապետյանին:

📍 Անդրադարձ եղավ ընթացիկ հարցին. ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ԳՊՀ շրջանավարտների կրթությունից գործատուների գոհունակության հարցման հարցաշարը: Քննարկումներից հետո գիտական խորհրդի անդամները հաստատեցին հարցաշարը:

Աղբյուրը․ https://www.facebook.com/GorisSU/posts/pfbid021kxQq2GEnNKcQgYsSQyhjdnPxKYbmQfHnSeqsiQY8P5jASuwEoQRie2Zs5SktVxnl

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել