ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ (Կանադացի իրավաբան Ռոբերտ (Բոբ) Ամստերդամը Երևանում թեմայով).
= Ռոբերտ Ամստերդամը և իր փաստաբանական ընկերությունը (Amsterdam and Partners LLC) 2016թ-ից ի վեր ԱՄՆ-ում ներկայացնում է Թուրքիայի (Էրդողանի) Կառավարության շահերը:
= Պարոն Ռոբերտ Ամստերդամը ամսական $50,000 դոլար է ստացել Թուրքիայի կառավարությունից իր լոբիստական ծառայությունների համար (մոտ $1.8 միլիոն դոլար):
= Պարոն Ամստերդամը Թուրքիայի կառավարության անունից պայմանագիր է կնքել “Մերկուրի” հանրային կապերի (Mercury Public Affairs) ընկերության հետ` ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարության շահերի առաջ մղման նպատակով:
Նիկոլ Փաշինյանը ամսական $50,000 դոլարով վարձել է նույն այդ “Մերկուրի” ընկերությանը (որի աշխատակիցներն, ի դեպ, ԱՄՆ նախագահ Թրամպի մտերիմներից են, օրինակ իր առաջին նախագահական քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորտը):
Կարծում եմ հայկական լրատվականները լուրջ հարցումներ կուղղեն Պարոն Ամստերդամին.
1. Արդյո՞ք Պարոն Ամստերդամը ներկայումս նույնպես հանդիսանում է Թուրքիայի շահերը պաշտպանող փաստաբան:
2. Եթե ոչ`ապա ե՞րբ է նա վերջին անգամ ծառայություններ մատուցել Էրդողանի կառավարությանը և ստացել գումարներ:
3. Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած և մինչ օրս այն ժխտող, արցախահայության ցեղասպանությանն օժանդակած Թուրքական պետության շահերը պաշտպանող իրավաբանը արդյոք չի՞ տեսնում շահերի բախում, երբ հադես է գալիս ի պաշտպանություն հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաների:
Քանի որ այս պատմության շուրջ իրադարձությունների ծավալման վաղ փուլում ենք, մնացածի մասին կխոսենք ավելի ուշ (իսկ փաստեր և ասելիք շատ կա):
ԱՄԵՆԱԿԱԵՎՈՐԸ. Խնդրանքս է, որ այս օրերին հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդիկ հայրենիքում և սփյուռքում ոչ մի կերպ չշեղվեն ամենակարևոր խնդրից, այն է` ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի կործանարար զիջումները Ադրբեջանին և Թուրքիային, Սյունիքի միջանցքի անհասկանալի գործարքը, Արցախի և գերիների հարցի ոտնահարումը, հայկական սուվերեն տարածքների օկուպացիան:
Այս դավաճանական խմբակից օր առաջ ազատվելն է մեր պետության գոյության միակ երաշխիքը: