Սյունիքում օգոստոսյան խորհրդակցությամբ տրվեց նոր՝ 2026-2027 ուստարվա մեկնարկը։
Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում։
Խորհրդակցությանը նախորդել է «Կրթական էքսպո-2026»-ը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շրջել են ներկայացված տաղավարներով։
Էքսպոյի շրջանակում ներկայացվել են Սյունիքի դպրոցների իրականացրած լավագույն նախաձեռնություններն ու հաջողված փորձը:
«Ամենահետաքրքիր նախագծային աշխատանք» անվանակարգում մեր դպրոցի 8-րդ դասարանի սովորողները ներկայացրեցին իրենց նախախագծային աշխատանքը «Քիմիա» առարկայից՝ «Բյուրեղները՝ որպես տեխնոլոգիական առաջընթացի հիմք» թեմայով:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին՝ մեր սովորողների աշխատանքը տեսանելի դարձնելու համար: