Բաց նամակ կամ որևէ արտահայտության հաշվետվության պահանջագիր պրն. Անդրանիկ Քոչարյանին…

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Բաց նամակ կամ որևէ արտահայտության հաշվետվության պահանջագիր պրն. Անդրանիկ Քոչարյանին…

Ի տարբերություն քպ֊ական որոշ երիտասարդների, ծնողնեիցս ստացած դաստիակության, փողոցային տղայական շփման չգրված օրենքով, նաև ստացածս կրթության չափորոշիչներով, հատկապես հանրային գրիս մեջ ձեզ կդիմեմ ամենայն հարգանքով և պատկառանքով` քանզի, երբ Արցախյան պատերազմի ժամանակ ես եղել եմ կամավորական, բայց շարքային, իսկ դուք զբաղեցրել եք ՊՆ, և ՆԳՆ փոխնախաևարի պաշտոնները…

Այ էս պաշտոններից խոսելիս կտրուկ անցնեմ հարցիս. Կպատկերացնեիք, եթե ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ որևէ հրաշքով հայտնվեր երկրում, թե ինչ կլիներ քպ֊ի և նրա «առնական» ղեկավարի հետ, դա արդեն պարզ է, գոնե ձեզ դա բացատրելու կարիք չկա, բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչպես կնայեիք նրա աչքերին, երբ իր թեզը Բանակն ինտելեկտուալ և ԲԱՐՁՐԱԿԱՐԳ տղերքի հավաքական տեղ դարձնելն էր։ Ի դեպ ասեմ` ինձ հանդիպած մասնակից տղերքի մեծ մասը, թե զոհված, թե ողջ մնացած` կրթության կամ արվեստի բարձրակարգ դեմքեր են եղել…

Ընդհանրապես չվիրավորելով ձեր տղային, ոչ էլ կասկածի տակ դնելով նրա միգուցե բարձրակարգ լինելը, ասեմ, որ ՎԱՐԴԱՆս ԲԱՐՁՐԱԿԱՐԳ գրում էր, արձակ ժանրում, նաև հեռանկարային բարձրակարգ բռնցքամարտիկ էր, բայց ես հիմա իրան տեսնում եմ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ երկնային կյանքում, չցանկանալով որևէ ծնողի, այդ թվում նաև ձեզ տեսնել իմ կարգավիճակում, թեպետ ցավում եմ, որ բախտակիցներս թվով հազարներ են կազմում…

Ներողություն խնդրում են սխալի համար, մեղքն ապաշխարում են, աղոթեք ԱՍՏԾՈւՆ և ԱՍՏՎԱԾ ձեզ կփրկի թշնամու կողմից ստեղծած և ղեկավարվող քպ֊ից պրն Ա.Քոչարյան……….

Չասածներս կթողնեմ լռության մեջ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել